-
17.02.2014|
22:24
Ժնևի օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներին պատանդ էր վերցրել երկրորդ օդաչուն: Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռը Ադիս Աբեբայից թռչում էր Հռոմ: Սուդանի օդային տարածքից հաղորդագրություն է ստացվել, որ ինքնաթիռը գրավված և ուղևորները պատանդ են վերցված՝ հաղորդել է France Presse-ը:
-
17.02.2014|
18:37
Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսին, այնուհետև կներկայացվի Կաննի կինոշուկայում: Այս մասին «Իրատես de facto»-ն տեղեկացրել էր ընթերցողին իր նախորդ համարներից մեկում:
-
17.02.2014|
17:29
Նախախորհրդարանը աշխատանքներ է տանում կադրերի պատրաստման ուղղությամբ։ Մասնավորապես Հայաստանում ինքնիշխան պետության կառուցման ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ազատագրական ցանցային պայքար» խորագրով դասընթաց երիտասարդների համար։
-
17.02.2014|
17:27
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հանձնարարել է ձախ կենտրոնամետ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մատեո Ռենցիին ընդգրկել նախարարների նոր կաբինետում և նրան ներկայացնել վարչապետի պաշտոնում:
-
17.02.2014|
17:24
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, արդեն վեց տարի` նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԳՄ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ գրքեր են նվիրելու Արցախի մարզային ու դպրոցական գրադարաններին:
-
17.02.2014|
17:01
ՄԱԿ-ը պատրաստվում է հրապարակելու Հյուսիսային Կորեայում` մարդու իրավունքների խոշոր խախտման հետաքննության արդյունքները և պատիժ պահանջել բնակչության նկատմամբ պետության կողմից ճնշում գործադրելու համար: Մեկ տարի տևած հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցը կհրապարակվի մոտ ժամանակներս:
-
17.02.2014|
16:28
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Մոլդովան կդառնա առաջինը, որի համար ԵՄ-ն կվերացնի մուտքի արտոնագրային ռեժիմը: Մոտակա ամիսների ընթացքում ԵՄ-ն կկատարի խոստումը` Մոլդովայի քաղաքացիների համար բացելով Եվրոպայի սահմանները: Այս լուրը բազմաթիվ ուկրաինացիների է ոգևորել:
-
17.02.2014|
16:23
Փետրվարի 14-ին Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների պատգամավորների ծեծկռտուքից հետո խորհրդարանում արյան հետքերը վերացնելու համար բերվել է 100 հոգուց բաղկացած հավաքարարների խումբ:
-
17.02.2014|
16:21
Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարին» պատմական դրաման լավագույն ֆիլմի մրցանակ է ստացել կինոյի և հեռուստատեսության արվեստների բրիտանական ակադեմիայի կողմից, որին նվիրված միջոցառումը տեղի է ունեցել կիրակի օրը, Լոնդոնում:
-
17.02.2014|
15:13
Այն, ինչ չի տեղավորվում միջազգային իրավաբանության մեջ, թույլատրելի է Հայաստանում, որովհետև նրա Սահմանադրական դատարանի «ասածը օ-րեն-քա»։